Jump to content

Կույբիշևի փողոց (Յալթա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կույբիշևի փողոց (այլ կիրառումներ)
Կույբիշևի փողոց
ԵրկիրՌուսաստան / Ուկրաինա[1], Ղրիմ
Գտնվում էՅալթա
Երկարություն310 մետր
Անվանվել էՎալերիան Կույբիշև
Փոստային ինդեքս298612

Կույբիշևի փողոց (ռուս.՝ Улица Куйбышева), փողոց Ղրիմի Յալթա քաղաքում։ Անվանվել է խորհրդային պետական և կուսակցական գործիչ Վալերիան Վլադիմիրովիչ Կույբիշևի (1888-1935) պատվին։ Սկիզբ է առնում Կիևյան փողոցից և ավարտվում Միչուրինի և Օսլովսկու փողոցների հանգույցում։ Երկարությունը 310 մետր է։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Յալթա քաղաքի Կույբիշևի փողոցը սկսվում է Կիևյան փողոցից, հատում Կույբիշևի նրբանցքը, Շիրյաևի փողոցը, Կիևյան նրբանցքը, Սադովայա փողոցը, Նադյա Լիսանովայի փողոցը և ավարտվում Միչուրինի և Օսլովսկու փողոցների հանգույցում։ Շատ կարճ փողոց է. երկարությունն ընդամենը 310 մետր է։ Փողոցում կա համարակալված 26 շինություն։

Կույբիշևի փողոցի փոստային դասիչն է՝ 298612։

Փողոցն անվանվել է խորհրդային պետական և կուսակցական գործիչ Վալերիան Վլադիմիրովիչ Կույբիշևի (1888-1935) պատվին։ Նա եղել է 1905-1907 թվականների հեղափոխության ակտիվ մասնակից։ 1906 թվականից մինչև 1915 թվականը հեղափոխական աշխատանք է կատարել Սիբիրում, Պետրոգրադում և այլուր։ Ութ անգամ ձերբակալվել է, չորս անգամ աքսորվել Արևելյան Սիբիր։ 1917-ի մարտից ղեկավարել է ՌՍԴԲ(բ)Կ Սամարայի կազմակերպությունը։ Ղեկավարել է ԳՈԷԼՌՈ-ի պլանի իրականացման աշխատանքները։ Խորհրդային մեծ հանրագիտարանի առաջին հրատարակության կազմակերպիչներից է, նրա գլխավոր խմբագրության անդամը։ Աճյունն ամփոփված է Կրեմլի պատի մեջ[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Տվյալ աշխարհագրական օբյեկտը տեղայակված է Ղրիմի թերակղզում, որի մեծ մասը տարածքային վեճի առարկա է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Համաձայն Ռուսաստանի վարչատարածքային բաժանման՝ թերակղզում տեղակայված են ՌԴ Ղրիմի Հանրապետության սուբյեկտները և դաշնային նշանակություն ունեցող Սևաստոպոլ քաղաքը։ Համաձայն Ուկրաինայի վարչատարածքային բաժանման՝ Ղրիմում գտնվում են Ուկրաինայի կազմի մեջ մտնող Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը և հատուկ կարգավիճակ ունեցող Սևաստոպոլ քաղաքը։
  2. «Հայկական Սովետական Հանրագիտարան, հ. 6, էջ 12».

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]